14 մարտի 2012 - 16:22 AMT
Ապրիլին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կամփոփի 2011-ի գիտական գործունեությունը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության որոշմամբ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովն կայանալու է ապրիլի 19-ին և 20-ին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական ծառայությունից։ Ապրիլի 19-ին կանցկացվի ՀՀ ԳԱԱ 5 բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները, իսկ ապրիլի 20-ին` ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը:

ՀՀ ԳԱԱ 2011 թ. գիտական գործունեության մասին զեկուցմամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: ԳԱԱ 2011 թ. գիտակազմակերպական գործունեության մասին կզեկուցի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ԳԱԱ թղթակից-անդամ Հրանտ Մաթևոսյանը:

Գիտական զեկույցներով հանդես կգան նաև ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Միխայիլ Պողոսյանը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արմեն Գալոյանը: