Հայաստանի հունահռոմեական հավաքականը ապրիլի 5-ին Երևանում կսկսի ուսումնամարզական հավաքները` նախապատրաստվելով վարկանիշային մրցաշարերին:
Ինչպես ասել է հավաքականի գլխավոր մարզիչ , oլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը, առաջին վարկանիշային մրցաշարի վերջնական կազմը պարզ կդառնա հաջորդ շաբաթ:
«Առաջին մրցաշարը կկայանա ապրիլի 20-22 Սոֆիայում, ամենայն հավանականությամբ այնտեղ հանդես կգան հավաքականի առաջին համարները: Օլիմպիական ուղեգրերի կարժանանան այն մարզիկները, որոնք զբաղեցրել են 1-2 հորիզոնականները»,-ասել է Ջուլֆալակյանը:
Երկրորդ վարկանիշային մրցաշարը տեղի կունենա Չինաստանում, ապրիլի 27-29, իսկ վերջինը` Ֆինլանդիայում` մայիսի 4-6: Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր նվաճել է միայն Արսեն Ջուլֆալակյանը: