14 մարտի 2012 - 16:41 AMT
Ադրբեջանը հայտարարում է իրանցի լրտեսների ձերբակալման մասին

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հատուկ գործողության արդյունքում հայտնաբերվել ու ձերբակալվել է 22 անդամից կազմված մի խումբ, որը մեղադրվում է Ադրբեջանի դեմ լրտեսության մեջ, հայտնել է նախարարության մամլո ծառայությունը:

Ձերբակալվածները Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի առաջադրանքով լրտեսական գործունեություն են ծավալել, Ադրբեջանի պետանվտանգության դեմ ստացված տեղեկություններն օգտագործելու նպատակով, հայտնել է Trend-ը: