14 մարտի 2012 - 16:45 AMT
Պետծառայողները կարող են բուժապահովագրության պայմանագիր կնքել ՎիվաՍել-ՄՏՍ-ում

Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում ՀՀ պետական մարմինների, ինչպես նաև կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների աշխատակիցներն այժմ կարող են ձեռք բերել առողջության պետական ապահովագրության պայմանագիր` ընտրելով առաջարկվող ապահովագրական փաթեթներից մեկը։ Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

Սա հնարավոր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Նաիրի Ինշուրանսի» համագործակցության շրջանակներում։

Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.՝ պետական մարմնի կամ պետական կազմակերպության կողմից տրամադրված կտրոնը, պետական մարմնի կամ պետական կազմակերպության աշխատակցի անձնագիր, ընտանիքի անդամի անձնագիրը, եթե ապահովագրվում է նաև աշխատակցի ընտանիքի անդամը։

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ vivacell.am կայքից։