14 մարտի 2012 - 17:19 AMT
Աբդուլլա Գյուլ. Թուրքիայում տեղակայվող ՀՀՊ համակարգն ուղղված չէ Իրանի դեմ

Թուրքիայում տեղակայված ՀՀՊ համակարգն ուղղված չէ Իրանի դեմ: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը` «Թունիս ԹՎ» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Թուրքիայի նախագահը մեկնաբանել է իսրայելական որոշ վերլուծաբանների կարծիքներ: «Դա բոլորովին անհնար է. Իսրայելը չի մտնում ՆԱՏՕ-ի մեջ և չի կարող օգտվել դաշինքի հնարավորություններից: Քանի դեռ Թուրքիան կա, նման բան տեղի չի ունենա: ՆԱՏՕ-ում բոլոր որոշումները միաձայն են կայացվում: