Մարտի 19-22-ը Հայաստանի ֆուտբոլային մարզիչները կմասնկացեն ՈՒԵՖԱ-ի «Սթադի Գրուպ Սքիմ» ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարին, որը տեղի կունենա Ամստերդամում: Սեմինարը նվիրված է պատանեկան ֆուտբոլին:
Սեմինարը կվարեն Հոլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի մասնագետները: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՖՖ հրահանգիչներ Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Սանամյանը և Աշոտ Ավետիսյանը, ինչպես նաև մարզիչներ Արթուր Ասոյանը («Ուլիս»), Սլավա Գաբրիելյանը («Գանձասար»), Մամիկոն Ղարիբջանյանը («Միկա»), Արամ Դանիելյանը («Փյունիկ»), Աբրահամ Խաշմանյանը («Գանձասար»), Վարազդատ Ավետիսյանը (Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական), Ֆելիքս Խոջոյանը («Շիրակ») և Ռոման Սիմոնյանը («Բանանց»):
ՈՒԵՖԱ-ի «Սթադի Գրուփ Սքիմ» ծրագիրը մեկնարկել է երեք տարի առաջ: Ծրագրի նպատակն է` փորձի փոխանակումը և մասնավորապես տեխնիկական գիտելիքների փոխանակումը ազգային ֆեդերացիաների միջև:
Այս տարի ծրագրի շրջանակներում նախատեսված է անցկացնել ևս երկու սեմինար: Առաջինը տեղի կունենա Դանիայում և նվիրված կլինի մանկապատանեկան ֆուտբոլին, երկրորդը, որի ուղղվածությունը կլինի հրահանգիչների պատրաստելը կանցկացվի Բելգիայում, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: