14 մարտի 2012 - 17:34 AMT
Հենրիխ Մխիթարյան. Ինձ համար միշտ էլ հաճելի է դառնալ ակումբի և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ իրենց համար հեշտ մրցակիցներ չկան: «Ինձ համար մեծ պատիվ է գոլ խփելը: Նշանակություն չունի, թե որ խաղում, կարևոր է գնդակն ուղղել ցանցին և օգնել թիմին հաղթել: Կարծում եմ, «Չերնոմորեցի» հետ խաղում արդեն ամեն ինչ լավ կլինի: Կցանկանայի, որպեսզի երկրպագուները ոգևորեին և աջակցեին մեզ այս խաղում, իսկ մենք կանենք ամեն բան, որպեսզի նրանց հաղթանակ նվիրենք»,-կիսապաշտպանի խոսքը հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ իր համար միշտ էլ հաճելի է եղել դառնալ ակումբի և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, քանի որ դա մոտիվացնում է:

Մարտի 17-ին Դոնեցկի թիմն իր հարկի տակ պետք է հանդիպի Օդեսայի «Չերնոմորեցի» հետ, որը ներկայումս մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, իսկ «Շախտյորը»` 2-րդ: