14 մարտի 2012 - 17:37 AMT
Մարտի 16-ին Հայաստանում կմեկնարկի ֆրանկոֆոնիայի միամսյակը

Ֆրանկոֆոնիայի միամսյակի պաշտոնական բացումը տեղի է ունենալու Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` Ժ. Բիզեի «Կարմեն» օպերայի համերգային կատարումով: ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ իրենց նախաձեռնությամբ սպասվում են ֆրանսերեն գրականության և Հայաստանի մասին թարգմանական հրատարակությունների շնորհանդեսներ, կանցկացվեն ֆրանսիական մանկական գրականությանը նվիրված օրեր: Ֆրանսիական գրականության սիրահարները կծանոթանան «Արդի հայ արձակը» և «Արդի հայ պոեզիան» ֆրանսերեն ժողովածուների հետ:

Միամսյակի շրջանակում ՀՀ-ում Շվեյցարիայի դեպանատան և «ԿԱԶԱ» հիմնադրամի աջակցությամբ համերգ կտա շվեյցարական Aliose խումբը:

Միամսյակը կեզրափակվի ապրիլի 13-ին` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` French-Bazar նախատեսված մանկական մյուզիքլով ու համերգով: