Panasonic ընկերությունն ընդլայնել է գործընկերության շրջանակները Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ: Ընկերությունը ստորագրել է պայմանագիր՝ ստանալով 2012-ի Պարալիմպիկ խաղերի պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ, որոնք տեղի կունենան Լոնդոնում Օլիմպիադայի ավարտից հետո, հաղորդում է championat.com-ը:
Ընկերությունը կտրամադրի աուդիո և տեսասարքավորումներ, այդ թվում՝ մեծ LED էկրաններ, ձայնային համակարգեր, թվային տեսախցիկներ և հեռուստատեսային սարքավորումներ:
Ավելի վաղ Panasonic-ը գործընկերության մասին նման համաձայնագիր է կնքել 2012-ի Օլիմպիական խաղերի հետ: