14 մարտի 2012 - 19:21 AMT
Փորձագետ. Ռուս-վրացական հարաբերություններում տեղաշարժ կարելի է ակնկալել միայն 2013-ին

Ռուսաստանի հետ օգոստոսյան պատերազմը լուրջ հետևանքներ ունեցավ Վրաստանի համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Ինչպես կարծում է փորձագետը, նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իշխանության գլուծ անցնելով ռուս-վրացական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն լինի, համենայն դեպս մինչև այս տարվա աշուն, ավելին, եթե ռուս-վրացական հարաբերությունները հարթվեն, ապա դա դրական կազդի հայ-վրացական հարաբերությունների վրա:

«Ռուս-վրացական հարաբերություններում զգալի տեղաշարժ կարելի է ակնկալել միայն 2013-ին»,- ասել է Մինասյանը: