14 մարտի 2012 - 19:46 AMT
ԱՄՆ առևտրի հարցերով դաշնային հանձնաժողովը սկսել է Google նկատմամբ հետաքննություն

ԱՄՆ առևտրի հարցերով դաշնային հանձնաժողովը հետաքննություն է սկսել Google նկատմամբ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեղադրանքով: Հետաքննության համար առիթ է դարձել Google բջջային որոնման համակարգը՝ տեղադրված Apple-ի iPhone-ների և iPad-ների վրա:

Google մրցակիցները, այդ թվում Microsoft կորպորացիան, հայտարարում են, որ ընկերությունների համաձայնությունը սահմանափակում է մրցակցությունը, հաղորդում է gazeta.ru-ն:

Վերլուծաբաններն ասում են, որ Google-ը ձգտում է ավելացնել շահույթը բջջային հեռախոսների համար գովազդի շուկայում, որի հետ կապված օգտագործում է ինտերնետ-որոնման ոլորտում մենաշնորհային դիրքը: