14 մարտի 2012 - 20:06 AMT
Մարտի 14-ին Ճապոնիայում, ընդհանուր առմամբ, 5 երկրաշարժ է գրանցվել

Մարտի 14-ին Ճապոնիայի տարբեր շրջաններում, ընդհանուր առմամբ, 5 երկրաշարժ է տեղի ունեցել: Նրանցից 4-ը, 8-43 րոպե տարբերությամբ և 6,9, 6,1, 5,7 և 5,5 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի են ունեցել երկրի հյուսի-արևելյան ափամերձ շրջանում: Եվս մեկը` 5,7 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել Տոկիոյից 90կմ արևելք ընկած շրջանում:

Ուժեղ երկրաշարժերի կապակցությամբ օդերևութաբանները հայտարարել են ցունամիի վտանգի մասին` Հոնսյու կղզու հյուսիսում և Հոկայդո կղզու արևելյան և կենտրոնական հատվածներում: Սակայն շուտով չեղյալ են համարել այն: Ափամերձ շրջաններին են հասել ընդամենը 10 սմ բարձրությամբ ալիքներ: