14 մարտի 2012 - 20:07 AMT
Էրդողանը քննադատել է իսրայելական իշխանություններին` Գազայի հատվածի ուղղությամբ օդային գրոհ իրականացնելու համար

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է իսրայելական իշխանություններին` Գազայի հատվածի ուղղությամբ օդային գրոհներ իրականացնելու համար:

«Պետք է դադարեցնել պաղեստինցիների նկատմամբ դաժան հարձակումները, սպանդը և արյունահեղությունը»,-հայտարարել է Էրդողանը:

Վարչապետը իսրայելցիների օդային գրոհը անվանել է պետական ահաբեկչություն:

Գազայի հատվածում երեք օրվա էսկալացիայի արդյունքում 25 մարդ է զոհվել: