14 մարտի 2012 - 20:32 AMT
Սիրիայում անհետացել են թուրք լրագրող և օպերատոր

Սիրիայում անհետացել են թուրք լրագրող և օպերատոր: Հրատարակության տվյալներով, իր երկու աշխատակիցները ժամանել են Սիրիա, որպեսզի հակամարտության գոտու իրադարձությունների մասին ֆիլմ նկարահանեն:

Վերջին անգամ նրանք թերթի խմբագրության հետ կապ են հաստատել մարտի 9-ին` Իդլիբ քաղաքից, ինչից հետո քաղաքը շրջափակվել է սիրիական կառավարական զորքերի կողմից: Թերթը կոչ է արել իշխանություններին աջակցել կորածների որոնումներին, հայտնում է interfax.ru-ն:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հաստատել է լրագրողների անհետացման փաստը և հայտնել, որ նախարարությունը կձեռնարկի բոլոր միջոցները` նրանց գտնելու համար: