14 մարտի 2012 - 20:36 AMT
Քաթարի իշխանությունները առայժմ չեն որոշել, արդյոք կթույլատրեն ալկոհոլային խմիչքների վաճառքը 2022թ ֆուտբոլի ԱԱ ընթացքում

Քաթարի իշխանությունները առայժմ չեն որոշել, արդյոք կթույլատրեն ալկոհոլային խմիչքների վաճառքը 2022թ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում:

ԱԱ-2022 կազմկոմիտեի ղեկավար Հասան Թավադիի խոսքով, այս հարցը ՖԻՖԱ-ի հետ միասին քննարկվելու է բազմաթիվ տարիների ընթացքում:

«Ես պատճառ չեմ տեսնում մարզադաշտերում գարեջուր վաճառելու համար, սակայն, այնուամենայնիվ, մենք այս հարցը քննարկում ենք ՖԻՖԱ-ի հետ»,-հայտարարել է նա, ընդգծելով, որ բազմաթիվ երկրներում, օրինակ` Բրազիլիայում, արգելված է ալկոհոլային արտադրանք վաճառել խաղերի ընթացքում: