14 մարտի 2012 - 20:44 AMT
Իրաքը հերքել է այն տեղեկությունը, որ ԱՊԼ գագաթնաժողովի ընթացքում Ինտերպոլը կձերբակալի Սուդանի նախագահին

Իրաքը Ինտերպոլից Սուդանի նախագահ Օմար Բաշիրի ձերբակալման ծանուցագիր չի ստացել, և նրա անվտանգությունը Բաղդադում լիարժեքորեն կերաշխավորվի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Սուդանը հայտարարել էր ԱՊԼ գագաթնաժողովին մասնակցելու համաձայնության մասին, սակայն առանց երկիրը ներկայացնող կոնկրետ անձ նշելու: