14 մարտի 2012 - 20:52 AMT
ԿԱՐԾԻՔ
Բաքվի և Թեհրանի բարեկամություն. Դիվանագիտական երդումներ և հարված մեջքից

Ադրբեջանում ձերբակալել են միանգամից 22 մարդ` Բաքվում ԱՄՆ և Իսրայելի դեսպանատների վրա հարձակում նախապատրաստելու կասկածանքով, հայտնել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հասարակական կապերի կենտրոնը: Բոլոր ձերբակալվածները Ադրբեջանի քաղաքացիներ են, և համաձայն ունեցած տվյալների, համագործակցել են Իրանի Իսլամական հեղափոխության պահակային կորպուսի հետ: Ըստ այդմ, հարուցվել է քրեական գործ:

Վերջերս Բաքուն և Թեհրանը փոխանակվել են ամուր և անխախտ բարեկամության մասին խոստումներով: Ադրբեջանում կտրականապես հայտարարել են, որ ոչինչ և ոչ ոք չի կարող խանգարել երկու երկրների համագործակցությանը:

Ադրբեջանը երկակի խաղ է խաղում` մի կողմից Իրանի հետ սերտ հարաբերություններ հաստատելով և բարեկամության երդումներ տալով, մյուս կողմից` ձերբակալում է «իրանցի լրտեսների»:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News