14 մարտի 2012 - 21:17 AMT
Ձեռագրագետերը ապացուցել են Աշոտ Եղիազարյանի մեղավորությունը

Ձեռագրագետերը հաստատել են Պետդումայի պատգամավորի լիազորություններից զրկված նախկին պատգամավոր Աշոտ Աղիազարյանի ստորագրության իսկությունը: Այն դրված է այն փաստաթղթերի տակ, որոնք նախատեսում են ակտիվների փոխանակում, որտեղ հիշատակվում է այն ընկերությունը, որին` որպես սեփականություն է հանձնվել «Եվրոպարկը», ինչի հափշտակության մեջ մեղադրվում է նախկին պատգամավորը:

«Տուժածներն ու իրավաբանները ծանոթացել են Եղիազարյանի գործով ձեռագրագիտական փորձաքննության արդյունքներին: Փորձագիտությունը հաստատել է Եղիազարյանի ստորագրության իսկությունը «Դաև պլազա» և Տաշիր ընկերության բազային համաձայնության» տակ, որտեղ պատգամավոր Եղիազարյանը հանդես է գալիս որպես «Դաև պլազա» ընկերության ներկայացուցիչ»,-տուժած Ռուբեն Մակարյանի իրավաբանի խոսքը հայտնում է Ինտերֆաքսը:

Ըստ նրա, բազային համաձայնության մեջ հիշատակվում է Skendleby ընկերությունը` որպես «Եվրապարկը» ձեռք բերող:

Իսկ որպես Skendleby ընկերության ներկայացուցիչ է հանդիսացել Աշոտ Եղիազարյանը: