15 մարտի 2012 - 10:13 AMT
«Հրապարակ». Տիգրան Թորոսյանն ու Աղասի Արշակյանը ԲՀԿ-ում չեն լինի

ԲՀԿ-ականները նախապես հայտարարել էին, որ, ի տարբերություն այլ կուսակցությունների, մարտի 17-ին կայանալիք համագումարում հրապարակելու են իրենց կուսակցության համամասնական ցուցակը: Սակայն երեկ «Հրապարակին» հայտնի է դարձել, որ ցուցակը հրապարակայնացվելու է միայն մարտի 21-ին: ԲՀԿ թերթի աղբյուրների հավաստմամբ, ոչ Տիգրան Թորոսյանը և ոչ էլ Աղասի Արշակյանը ԲՀԿ-ում չեն լինի: Ինչ վերաբերում է Հմայակ Հովհաննիսյանին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեռ չի կողմնորոշվել: Ինչպես հայտնի է, Հմայակի համար միջնորդում են ռուսական դեսպանատունը և այլ ռուսական կառույցներ, բայց նրա հետագա գործունեության համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում: