15 մարտի 2012 - 10:15 AMT
Դավիթ Նալբանդյանը BNP Paribas Open-ի քառորդ եզրափակչում կխաղա Ռաֆայել Նադալի հետ

Աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալն ու արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կհանդիպեն Ինդիան Ուելսում ընթացող BNP Paribas Open-ի քառորդ եզրափակչում:

Համաշխարհային վարկանիշի 74-րդ համար Դավիթ Նալբանդյանը չորրորդ շրջանի խաղում 3:6, 7:5, 6:3 հաշվով առավելության է հասել աշխարհի վեցերորդ ռակետ Ժիլ-Վիլֆրիդ Ցոնգայի հանդեպ: Հանդիպումը տևել է 2 ժամ 18 րոպե: Սա թենիսիստների երկրորդ պաշտոնական հանդիպումն էր, և նրանց դիմակայության հաշիվը հավասարվեց` 1:1:

Նադալն իր հերթին երկու սեթերում հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովին: Ավելի վաղ Նալբանդյանն ու Նադալը միմյանց հետ հանդիպել են հինգ անգամ, և իսպանացին առջևում է 3:2 հաշվով: