15 մարտի 2012 - 10:40 AMT
Մարտի 15-17-ին տեղի կունենա կանանց ռափիդի և բլիցի Եվրոպայի առաջնությունը

Կանանց շախմատի Եվրոպայի առաջնության ավարտից հետո մասնակիցները բաժանվել են երկու կարգի: Մի մասը տուն է մեկնել, սակայն մեծամասնությունը մնացել է թուրքական Գազիանթեփ քաղաքում, որպեսզի մասնակցի ռափիդի և բլիցի Եվրոպայի առաջնությանը:

Արագ շախմատում կանայք իրենց ուժերը կչափեն մարտի 15-ին և 16-ին 11 տուրից բաղկացած շվեյցարական համակարգով: Բլիցի առաջնությունը տեղի կունենա մարտի 17-ին նույն շվեյցարական համակարգով, բայց 13 տուրով, հաղորդում է chess-news.ru-ն: