Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել է երկրի առաջնությունը նոր ազգամիջյան բախումների ծագման վտանգի պատճառով:
Անվտանգության արտակարգ բարձր ռիսկերի պատճառով անորոշ ժամկետով հետաձգվել են առաջին հերթին Տետովո քաղաքում Առաջին (Բարձրագույն) լիգայի 20-րդ տուրի «Շկենդիա» - «Վարդար» և «Տետեկս» - «Նապրեդոկ» հանդիպումները:
Քանի որ մակեդոնյան ֆուտբոլում գործում է կանոն, որի համաձայն ազգային առաջնության հերթական մրցափուլը չի կարող մեկնարկել, քանի դեռ նախորդ մրցափուլի բոլոր հանդիպումները չեն խաղարկվել, երկրի առաջնությունը դադարեցվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: