15 մարտի 2012 - 13:28 AMT
Ֆինօմբուդսմենին բողոքում են ավելի շատ ապահովագրական ընկերություններից, քան բանկերից

2011թ աճել է բողոքների թիվը, որոնք ուղղվել են Հայաստանի ֆինանսական հաշտարարի համակարգին`Հայաստանի բանկերի համեմատությամբ: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը:

Ըստ նրա, նախորդ տարվա գրասենյակին ուղղված բանկերի նկատմամբ բողոքների թիվը կազմել է 62, ընդ որում, 23 բողոքներ վերաբերում էին վարկային գործարքներին, 25-ը` բանկային քարտերին, 11-ը` ավանդներին:

Ինչ վերաբերում է ապահովագրական ընկերությունների վերաբերյալ գրասենյակին ուղղված բողոքներին, ապա դրանց ընդհանուր քանակը 68 է: Բողոքները մեծ մասամբ վերաբերում են ԱՊՊԱ-ին` 39, ԿԱՍԿՈ-ին` 13, բժշկական ապահովագրությանը` 10, զբոսաշրջային` 2, դժբախտ պատահարների` 2 և 2 բողոք` կապված ունեցվածքի ապահովագրության հետ: