15 մարտի 2012 - 14:58 AMT
ՀՀ ԿԲ նախագահը Ֆրանկֆուրտում կմասնակցի Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի նիստին

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մարտի 15-16-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական համագործակցության հարցերը: Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: