15 մարտի 2012 - 15:38 AMT
Հարավային Կովկասին առնչվող հարցեր չեն ընդգրկվել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում

Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին առնչվող հարցեր չեն ընդգրկվել ապրիլի 23-27-ը Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում, ասվում է կազմակերպության կայքում: Նստաշրջանում կընտրեն վեհաժողովի փոխնախագահներին, ինչպես նաև կքննարկեն Ինտերնետում խոսքի ազատության մասին զեկույցը, Հյուսիսային Կովկասում բռնի տեղահանվածների և այլ հարցեր: Հիմնական հարցերի թվում է մարտի 4-ին ՌԴ նախագահի ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդների եզրակցության քննարկումը: