15 մարտի 2012 - 16:55 AMT
Գազավորված ըմպելիքը չի կարող օգտակար լինել, քանի որ այն բնական չէ, կարծում են Հայաստանում

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը կոչ է անում սպառողներին չօգտագործել գազավորված ըմպելիք: «Միանշանակ, արտադրանքհը չի կարող օգտակար լինել, եթե այն բնական չէ»,- հայտարարել է նա Երևանում մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով գիտնականների վերջին հայտարարությունն այդ ըմպելիքների վնասի մասին:

Նրա խոսքով, մի կողմից գիտական գործիչների կողմից ներկայացված հրապարակումները խոսում են այն վնասի մասին, որն այս ըմպելիքը հասցնում է մարդու առողջությանը, բայց մյուս կողմից գիտնականներն ասում են, որ դա դեռ ապացուցված չէ: