15 մարտի 2012 - 16:58 AMT
«Թալիբանը» դադարեցնում է ԱՄՆ ներկայացուցիչների հետ աֆղանական կարգավորման շուրջ երկխոսությունը

«Թալիբան» արմատական շարժումը դադարեցնում է ԱՄՆ ներկայացուցիչների հետ աֆղանական կարգավորման շուրջ երկխոսությունը, հինգշաբթի օրը հաղորդվում է «Ջիհադի ձայն» խմբավորման կայքում: Թալիբների հռչակագրում ասվում է, որ ավելի վաղ ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը խախտվել է ԱՄՆ ներկայացուցիչների կողմից, ովքեր վերջին հանդիպման ժամանակ ներկայացրել են պահանջների ցուցակ, որոնք անընդունելի են Իսլամական էմիրության համար (թալիբներն այդպես են անվանում իրենց երկիրը):