15 մարտի 2012 - 17:11 AMT
Սիրիայում անհետացած երկու թուրք լրագրողները ողջ են

Սիրիայում անհետացած երկու թուրք լրագրողները կենդանի են, հինգշաբթի հաղորդել է «Անադոլու» գործակալությունը:

Համաձայն գործակալության տվյալների, լրագրողներ Ադեմ Օզկոսեն և Համիդ Ջոշգունը հանձնվել էին սիրիական հետախուզությանը: Գործակալությունը նաև հաստատում է, որ Ջոշգունը վիրավոր է:

Վերջին հինգ օրերի ընթացքում թուրք լրագրողներից, ովքեր մեկնել էին սիրիական Իդլիբ քաղաք` երկրի դեպքերը լուսաբանելու համար, որևէ նորություն չկար:

Սիրիայում արդեն մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, երկրում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 7,5 հազարը: