15 մարտի 2012 - 17:52 AMT
Լեհաստանը կարող է սկսել թերթաքարային գազի արտադրությունը

Լեհաստանը կարող է սկսել թերթաքարային գազի կոմերցիոն արտադրությունը 2014թ. ավարտին, հայտնում է «Ասոշիեյթիդ պրեսը», հղում անելով ֆինանսների նախարար Միկոլայ Բուդզանովսկուն:

Ըստ նրա, արտադրության ծավալը կկազմի տարեկան 1 մլրդ խմ: Բուդզանովսկին նաև նշել է, որ նման հումքի ընդհանուր պաշարները կարող են կազմել մինչ 2 տրիլիոն խմ:

Նպատակն է ՌԴ «երկնագույն վառելիքից» կախվածության նվազեցումը: