15 մարտի 2012 - 17:58 AMT
Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ից կարելի է գնել BlackBerry® PlayBook™ պլանշետը

Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Ամիրյան 3 հասցեում գտնվող սպասարկման կենտրոնից կարելի է ձեռք բերել նոր BlackBerry® PlayBook™ պլանշետային համակարգիչը: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

Այն հնարավորություն է տալիս միաժամանակ աշխատել մի քանի ծրագրով, ունի ավելի արագ աշխատող բրաուզեր, հագեցած է BlackBerry® Bridge™ տեխնոլոգիայով, որի միջոցով հնարավոր է սմարթֆոնը միացնել պլանշետին։

BlackBerry® PlayBook™ պլանշետով հնարավոր է խմբագրել ֆայլերը Documents To Go®-ծրագրով, խաղալ, վայելել երաժշտություն և օգտվել պլանշետի այլ հնարավորություններից։

PlayBook-ը ներկայացված է երկու տարբերակով` 16 ԳԲ և 32 ԳԲ ներքին հիշողություններով, և արժե համապատասխանաբար 250 000 դրամ կամ 300 000 դրամ: Այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկ: