15 մարտի 2012 - 19:28 AMT
Իռլանդիայի ափերին նկատվել է նավթի առաջին արդյունաբերական հանքավայրը

Իռլանդական Providence Resources ընկերությունը հաստատել է, որ Բարիրոու հանքավայրը, որը գտնվում է Կելտական ծովում, պարունակում է նավթի պաշարներ, որոնք բավարար են արդյունահանում սկսելու համար, հինգշաբթի օրը հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը:

Հետախուզությունը ցույց է տվել, որ նոր հանքավայրում արդյունահանման ծավալը կարող է հասնել օրական 3,5 հազար բարելի: Դա գրեթե երկու անգամ գերազանցում է 1,8 հազար ցուցանիշը, որը նվազագույն է հանքավայրի շահագործումը սկսելու համար: