15 մարտի 2012 - 19:50 AMT
Ալեն Ժյուպե. Ֆրանսիան հանդես է գալիս սիրիական ընդդիմությանը զինելու դեմ

Փարիզը դեմ է, որպեսզի համաշխարհային հանրությունը նպաստի սիրիական ընդդիմությանը զինելուն, հինգշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեն:

«Սիրիայի ժողովուրդը խորը պառակտում է ապրում, և եթե մենք զենք տանք ընդդիմության մի մասին, մենք կարող են քաղաքացիական պատերազմ հրահրել քրիստոնյաների, ալավիտների, սունիթների և շիիթների միջև»,- ասել է Ժյուպեն և հավելել, որ Սիրիային սպառնում է ավելի մեծ մասշտաբի աղետ: