15 մարտի 2012 - 20:27 AMT
Ամռանը կսկսվեն «Մեղքերի քաղաք» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները

Ռոբերտ Ռոդրիգեսը հայտարարել է, որ ծրագրում է սկսել «Մեղքերի քաղաք 2» ֆիլմի նկարահանումները 2012թ ամռանը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղելով Empire-ին:

Իր ծրագրերով կինեմատոգրաֆիստը կիսվել է South by Southwest կինոփառատոնում, որը ներկայումս անցկացվում է Օստինում: Ներկայումս Ռոդրիգոսը աշխատում է «Մաչետեն սպանում է» ֆիլմի վրա: Այս ֆիլմի նկարահանման աշխատանքներից հետո, ռեժիսորը կանցնի «Մեղքերի քաղաք 2» ֆիլմի շուրջ աշխատանքներին:

«Մեղքերի քաղաք» ֆիլմի առաջին մասը վարձակալության է հանվել 2005թ: