15 մարտի 2012 - 20:38 AMT
Սիրիայում մեկ տարվա ընթացքում սպանվել է 9000 մարդ

Սիրիայում OSDH իրավապշտպան կազմակերպությունը մարտի 15-ին հրապարակել է երկրում 1 տարի տևող բախումների զոհերի մասին տվյալներ:

Համաձայն հրապարակված տվյալների, այս ընթացքում Սիրիայում զոհվել է 9107 մարդ: Նրանցից 6645-ը քաղաքավաւականներ են, 1991-ը` զինծառայողներ, հայտնում է Ynet տեղեկատվական գործակալությունը:

Սիրիայում 2011թ մարտից չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի հրապարակած տվյալներով, հակամարտության արդյունքում զոհերի թիվը գերազանցում է 7,5 հազարը: