Բահրեյնի ԱԳՆ պատրաստվում է փակել Սիրիայում իր դեսպանատունը և ետ կանչել իր դիվանագետներին` երկրուն անհանգիստ իրավիճակի պատճառով: Այս մասին հայտարարում է Ռոյտերսը` հղելով BNA ազգային գործակալությանը:
Նախարարությունը նաև կոչ է արել Սիրիայի տարածքում գտնվող Բահրեյնի բոլոր քաղաքացիներին զգուշություն պահել և անմիջապես հեռանալ երկրից:
Ավելի վաղ ի հակադրություն Դամասկոսի գործողությունների Սիրիայի մայրաքաղաքում իրենց դեսպանատներն էին փայել Մեծ Բրիտանիան, ԱՄՆ, Կանադան, Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան: