2 մարտի 2004 - 18:28 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «WORLD PRESS PHOTO-2003» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Այսօր Երեւանում բացվել է «World Press Photo-2003» ցուցահանդեսը: Մինչեւ մարտի 29-ը անցկացվող ցուցահանդեսում ներկայացված են համաշխարհային մամուլում հրատարակված եւ «World Press Photo-2003» կազմակերպության կողմից անցյալ տարի կազմակերպված ավանդույթային մրցույթում հաղթանակած լուսանկարներ: Հիշեցնենք, որ վերջին մրցույթում, որին մասնակցել էր 118 երկրների շուրջ 4 հազար լուսանկարիչ, գլխավոր մրցանակը ստացել էր Էրիկ Գրիգորյանը ԱՄՆ-ից: