16 մարտի 2012 - 09:58 AMT
«Ժողովուրդ». ՀՀԿ համամասնական ցուցակում կանանց «դեֆիցիտ» է

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ`ՀՀԿ համամասնական ցուցակում կանանց «դեֆիցիտ» է: Բանն այն է, որ ըստ ԸՕ սահմանած կարգի` համամասնական ցուցակում յուրաքանչյուր վեցերորդը պետք է կին լինի: Ու հիմա ՀՀԿ-ն զբաղված է համապատասխան կին թեկնածուների հայթայթմամբ, որոնց կարողանա իրապես գործուղել Աժ: ՀՀԿ խոսնակ, Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմաղանովը «Ժողովուրդի» հետ զրույցում հերքել է այդ լուրերը` ասելով որ իրենց կուսակցության կեսից ավելին կանայք են: «Բոլորն էլ նորմալ, գաղափարախոսական ՀՀԿ-ականներ են»,- ասել է Շարմազանովը` հավելելով որ իրենց դեպքում չկա նման խնդիր: Այդ դեպքում «Ժողովուրդի» համար անհասկանալի է, թե ինչու է ՀՀԿ-ն հույսը դրել Շուշան Պետրոսյանի, DJ Վակցինայի և այլ կանանց վրա: