16 մարտի 2012 - 10:24 AMT
Հայ շախմատիստուհիները սկսել են ելույթները արագ շախմատի ԵԱ

Թուրքական Գազիանթեպում ավարտվել է կանանց Եվորպայի արագ շախմատի առաջնությունը:

Վեց տուրերում Լիլիթ Մկրտչյանը հավաքել է 3 միավոր և զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը, իսկ Լիլիթ Գալոյանը 2.5 միավորով` 33-րդը:

Առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են Նանա Ձագնիձեն, Ալեքսանդրա Կոստենյուկը և Տատյանա Կոսինցևան, ովքեր հավաքել են 5 միավոր:

Մարտի 16-ին կկայանան առաջնության մյուս բոլոր 5 պարտիաները: Բլիցի առաջնությունը կանցկացվի մարտի 17-ին, դարձյալ շվեյցարական համակարգով, սակայն 13 տուրերով: