16 մարտի 2012 - 11:13 AMT
Իրան. Իսրայելը չափազանց թույլ է Իրանի դեմ իր սպառնալիքներ իրականացնելու համար

Իրանի նախագահի մամլո քարտուղար Ալի Աքբար Ջավանֆեքրը հարավային Լիբանանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է, որ «Իսրայելը չափազանց թույլ է Իրանի դեմ իր սպառնալիքներն իրականացնելու համար»: Հայտարարությունը պատասխան էր Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հիշեցմանը, թե Իսրայելը կարող է կանխարգելիչ ոչնչացնող հարվածներ հասցնել:

Ջավանֆեքրը զգուշացրել է, որ հարձակումն Իրանի վրա չի սահմանափակվի սիոնիստական ռեժիմի դեմ հարվածով: Պաշտոնյաները Վաշինգտոնում հիանալի գիտակցում են, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները իրենց վրա կզգան Իրանի ցասման ողջ ծանրությունը»: