16 մարտի 2012 - 12:13 AMT
Հայաֆիկացվել է Mozilla Firefox բրաուզերի 11.0 թարմացումը

Mozilla Firefox բրաուզերի հայաֆիկացումը շարունակվում է։ Այժմ հայ օգտագործողները կարող են օգտագործել բրաուզերի նոր`11-րդ թարմացումը հայերերն լեզվով։

Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց «Մոզիլլա Հայաստան» թիմի անդամ Հրանտ Օհանյանը։

Ինչպես նախկին տարբերակները, այնպես էլ Mozilla Firefox-ի 11-րդ հայաֆիկացված թարմացումը հասանելի է անվճար ներբեռնման համար Mozilla-ի կայքում։

«Մոզիլլա Հայաստան» թիմի նպատակն է հայաֆիկացնել Մոզիլլա կազմակերպության ծրագրերը` հասանելի դարձնելով հայերեն լեզվով, և տարածել հայերենը տեղի ՏՏ ոլորտում: Աշխատանքը ղեկավարում են Mozilla Foundation-ի 2 կամավոր աշխատակիցներ (Contributor)` Արմեն Զամբրանո Գասպարյանը և Ռոբերտ Սարգսյանը, իսկ կամավոր թարգմանիչները 11-ն են։