16 մարտի 2012 - 12:27 AMT
Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էլիո դի Ռուպոյին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Էլիո դի Ռուպոյին` Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցավում եմ Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որին զոհ դարձան 28 բելգիացիներ: Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին` մաղթելով ուժ և համբերություն այս դժվարին պահին»։