16 մարտի 2012 - 13:15 AMT
ՈՒԵՖԱ նախագահը կոչ է արել միջազգային կոնվենցիա ստեղծել պայմանագրային խաղերի դեմ

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել ՊլատինինԵվրոպայի խորհրդի սպորտի նախարարների համար 12-րդ համաժողովի մասնակիցների առաջ ելույթի ընթացքում շոշափել է չորս թեմաներ՝ պայմանագրային խաղերի դեմ վճռական գործողությունները, մարզադաշտերում բռնության հետ պայքարը, ֆինանսական «ֆեյր-փլեյի» ներմուծումը և սպորտային դատարաններում կոնֆլիկտային իրավիճակների լուծման փորձը: Համաժողովը կայացել է Բելգրադում:

Պլատինին կոչ է արել ստեղծել միջազգային կոնվենցիա պայմանագրային խաղերի դեմ, որոնք, նրա խոսքով, վնասում են ողջ սպորտային համակարգը: Նա պնդել է մարզադաշտերում բռնության դեպքերի վերաբերյալ խիստ միջոցներ կիրառելու վրա և բացատրել, թե ինչու է ՈՒԵՖԱ ֆինանսական «ֆեյր-փլեյի» նախաձեռնությունն ուղղված խաղում ֆինանսական կայունությանը: «Ամեն օր ես տեսնում են, ինչպես է միլիոնավոր եվրոպացիների համար սպորտը դառնում փրկություն, ուրախություն և նույնականացման համար հնարավորություն: Եթե Եվրոպան կորցնի այդ ամենը, նա կդադարի գոյություն ունենալ այն տեսքով, ինչ մենք ճանաչում ենք»: