16 մարտի 2012 - 13:27 AMT
Ի՞նչ իմաստ ունի ոչինչ չգովազդող գովազդային պաստառը

Օրերս Երևանի փողոցների գովազդային բաններների վրա հայտնվել են կարմրա-դեղնավուն վանդակավոր նախշով պաստառներ, որոնց վրա ոչինչ գրված չէ: Դա առաջացրել է մեր համաքաղաքացիների զարմանքը և ակտիվ քննարկման թեմա է դարձել սոցիալական ցանցերում. ի՞նչ իմաստ ունի ոչինչ չգովազդող գովազդային պաստառը: Կամ գուցե պարզապես փակցրել են, քանի որ գովազդատու չունե՞ն:

PanARMENIAN.Net-ի թղթկիցը փորձել է հարցերի պատասխանը ստանալ «Զեբրա» գովազդային գործակալությունից, քանի որ պաստառները հենց այս գործակալությանը պատկանող բաններների վրա են տեղադրված:

«Սա պատվիրատուի ցանկությունն է: Իսկ թե ով է պատվիրատուն, ինչ իմաստ ունի այս գովազդը կամ ինչ է գովազդվում, խորհուրդ եմ տալիս մի քանի օր սպասել, և ամեն ինչ կպարզեք ինքներդ»,- ասաց գործակալության ներկայացուցիչը: