16 մարտի 2012 - 13:32 AMT
Մարտի 18-ին Երևանում կկայանա մարտեր առանց կանոնների և K- 1սպորտաձևի վարկանիշային մրցաշար

Մարտի 18-ին Երևանի «Գիզա» ակումբում տեղի կունենա մարտեր առանց կանոնների և K- 1սպորտաձևի վարկանիշային մրցաշար, որին կմասակցեն մարզիկներ Հայաստանից և Վրաստաից:

Սա 4 տարիների ընթացքում 9-րդ միջազգային մրցաշարն է, որը կայանում է Հայաստանում:

«Մասնակցության հայտ էին ներկայացրել ավելի քան 250 մարզիկներ, որոնցից ընտրվել են 17 ուժեղագույնները: Հայաստանում նման մրցաշար կանցկացնենք նաև երկու ամիս անց: Այն մարզիկներին հնարավորություն է տալիս փորձ ձեռք բերել, որպեսզի խոշոր առաջնություններում ավելի լավ մասնակցություն ունենան»,- ասել է Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:

17 մենամարտերից 5-ը լինելու են K- 1 վարկածով, ընդ որում Դավիթ Խաչատրյանը մենամարտելու է է ProFC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար:

«Վարկանշային մրցաշարում հաղթողները հնարավորություն կստանան ապրիլի 9-ին Վրաստանում մասնակցել K - 1 առաջնությանը և մայիսին Հայաստանում կայանալիք առաջին Գրան Պրիին»,- նշել է K - 1 ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Ղուկասյանը:

ԱՄՆ - ից Հայաստան է ժամանել նաև «Հայաստան» ակումբի նախագահ Գոքոր Չիվիչյանը, որի դպրոցները գործում են Եվրոպայի 43 երկրներում: Նա կհեևտի մարտերի ընթացքին և մոտիկից կծանոթանա հայ մարզիկների հնարավորություններին: