16 մարտի 2012 - 13:39 AMT
Մաաստրիխտում մարտի 16-ին մեկնարկում է հին և ժամանակակից արվեստի հոբելյանական տոնավաճառը

Հին և ժամանակակից արվեստի TEFAF (The European Fine Art Fair) հոբելյանական տոնավաճառը, որին կմասնակցեն դիլերներ, կոլեկցիոներներ և արվեստի գիտակներ ավելի քան 50 երկրներից, 25-րդ անգամ տեղի կունենա հոլանդական Մաաստրիխտ քաղաքում մարտի 16-25-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես նշում են TEFAF կազմակերպիչները, հիմա տոնավաճառում կարելի է ձեռք բերել յոթ հազարամյակների արվեստ՝ հնագիտական առարկաներից մինչև ժամանակակից նկարիչների նկարներ: Սակայն, նախկինի նման, TEFAF Maastricht-ը տարբերվում է այլ արվեստի տոնավաճառներից հին վարպետների արվեստի ուժեղ բաժնով: