16 մարտի 2012 - 14:29 AMT
Եվրախորհրդարանը սպառնում է Բելառուսին զրկել 2014թ հոկեյի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից

Եվրախորհրդարանը որոշում է կայացրել վերջնական քվեարկություն անցկացնել Բելառուսում իրավիճակի մասին առաջիկա քննարկման ընթացքում, որը մարտի 28-29 տեղի կունենա Բրյուսելում:

Նախորդ նիստի ընթացքում պատգամավորները ճշգրտել են փաստաթղթի տեքստը` մի շարք ճշտումներ մտցնելով: Համաձայն որոշման նախագծի, Եվրախորհրդարանը սպառնում է Մինսկին խստացնել տնտեսական պատժամիջոցները և բոյկոտել 2014թ հոկեյի աշխարհի առաջնությունը, եթե չիրականացվեն քաղբանտարկյալների հրատապ ազատ արձակման պահանջները: