16 մարտի 2012 - 16:51 AMT
Վեստերվելլե. Գերմանիան կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Երևանում տեղի ունեցած Գերմանիայի և Հայաստանի ԱԳ նախարարներ Գիդո Վեստերվելլեի ու Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամլո ասուլիսում Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ գերմանական կողմը ևս ողջունում է հայկական ու թուրքական կողմերի ջանքերը, ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, իր հերթին ամեն ինչ կանի աջակցելու համար բանակցային գործընթացին:

Ավելի վաղ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը բազմիցս նշել է, որ Գերմանիան ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատումը: Դեսպանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է թուրքական կողմից և նրա հարաբերությունները կարգավորելու ցանկությունից: