16 մարտի 2012 - 17:14 AMT
ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Մարտի 5-16-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 134,962,614 ԱՄՆ դոլար 388.77 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 136,615,506 ԱՄՆ դոլար 389.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 27,830,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 389.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 2,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 389.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Փետրվարի 27-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 53.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերիծավալը՝ 94.1 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: