16 մարտի 2012 - 19:17 AMT
Վրեժ Գասպարյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ` Վրեժ Գասպարյանը մարտի 16-ից նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Մինչ այդ Վրեժ Գասպարյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը:

Սամվել Նիկոյանի մեկ այլ կարգադրությամբ` Գագիկ Մխեյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում` ազատվելով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարումից: