3 մարտի 2004 - 22:55 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՌՄԲԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ
Հայաստանի խորհրդարանն այսօր վավերացրել է Ահաբեկչական ռմբահարումների կանխարգելման միջազգային կոնվենցիան: Ինչպես հաղորդել է փաստաթուղթը պատգամավորներին ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, կոնվենցիան կարգավորում է պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության եւ կիրառման դեմ պայքարում պետությունների հարաբերությունները: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ հանցագործության մասնակիցներն այն երկրների քաղաքացիներ են, որի տարածքում իրականացվել է ահաբեկչությունը: Կոնվենցիային միացած պետությունները պարտավորվում են իրենց օրենսդրություններում նախատեսել համապատասխան անձանց քրեական հետապնդում` տվյալ տեսակի հանցագործության ծանրության աստիճանի համաձայն: